Պակիստանում ահաբեկչության հետևանքով տուժել է 10 զինվոր

Պակիստանում ահաբեկչության հետևանքով տուժել է 10 զինվոր

Պակիստանի առնվազն տասը անվտանգության ուժեր վիրավորվել են Հյուսիսային Վազիրիստան շրջանում մահապարտ-ահաբեկչի պայթյունի հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Dawn թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությանը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Միրալի քաղաքում, որտեղ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել հատուկ ջոկատայինների ավտոշարասյան մոտ։ 10 զինվոր վիրավորվել է, նրանցից երեքը ծանր վիճակում հոսպիտալացվել են։

Պայթյունի վայրում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։