Թուրքիան տարածել է նոր հաղորդագրություն նավերի կապիտանների համար Կիպրոսի ափերի մոտ
Թուրքիան տարածել է նոր հաղորդագրություն միջերկրածովյան նավերի կապիտանների համար Կիպրոսի ափերի մոտ NAVTEX միջերկրական ծանուցման ավտոմատացված համակարգի միջոցով, կիրակի հաղորդել է NTV հեռուստաալիքը։
Դրա տվյալներով՝ դա կապված է հանգամանքի հետ, որ Yavuz հորատման նավը կանցկացնի երկրաբանական ուսումնասիրող հորատում Միաջերկրական ծովում՝ Կիպրոսի ափերի մոտ օգոստոսի 18-ից սեպտերբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ներկայում Միջերկրական ծովում համանման աշխատանքներ են անցկացնում թուրքական երկու նավեր՝ Barbaros Hayreddin-ն ու Oruc Reis-ը։ Այդ գործողությունները կոշտ արձագանք են ստացել Աթենքի կողմից։
Կիրակի ավելի վաղ Կիպրոսի Հանրապետության իշխանությունները տարածել էին միջազգային ավտոմատ ծանուցման NAVTEX համակարգին ծանուցում միջերկրածովյան նավերի կապիտանների համար Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խախտման մասին։ Հաղորդագրության մեջ նշված է, որ այն նախապատրաստվել է՝ ի պատասխան ավելի վաղ Թուրքիայի իշխանությունների կողմից ընդհուպ մինչեւ սեպտեմբերի 15-ը հորատման աշխատանքների մասին ուղարկված ծանուցմանը։ Կիպրոսի կողմն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Yavuz հորատման նավի չարտոնված եւ ապօրինի գործողություններին Կիպրոսի գոտում։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կշարունակի երկրաբանական ուսումնասիրությունները Միջերկրական ծովում՝ չնայած պատժամիջոցների սպառնալիքին։
Կարծիքներ