Արևի վրա տեղի է ունեցել վերջին 3 տարվա ընթացքում գրանցված հզորագույն բռնկում
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ուսումնասիրության ռենտգենային լաբորատորիայից հայտնել են, որ Արևի վրա տեղի է ունեցել վերջին երեք տարվա հզորագույն բռնկումը:
«Ռենտգենյան լուսարձակման տիեզերական ընկալիչ սարքերի տվյալներով, որոնք աշխատում են ուղեծրում, բռնկումը բնորոշվել է М4.4 միավորով: Դա չորրորդն է հինգմիավորանի համակարգից: Վերջին անգամ նման հզորության առկայծում արևի վրա արձանագրվել էր 2017 թվականի աշնանը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է հաստատության կայքում:
Նշվում է, որ «զգալի հավանականություն կա, որ առկայծման իրական հզորությունն ավելի մեծ է եղել, քանի որ պայթյունի կենտրոնը գտնվել է Երկրից չերևածող կողմում»:
Կարծիքներ