Թուրքիայում քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել․կա զոհ ու վիրավորներ

Թուրքիայում քիմիական գործարանում պայթյուն է  տեղի ունեցել․կա զոհ ու վիրավորներ

Թուրքիայի Բուրսա նահանգի Կեսթել  շրջանի քիմիական գործարանում այսօր պայթյուն է որոտացել։ Ըստ bianet-ի՝ պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Թուրքական պետական Անադոլու գործակալության հետ զրույցում Բուրսայի նահանգապետ Յաքուփ Ջանբոլաթ ասել է, որ ըստ նախնական տվյաների՝ պայթյունը տեղի է ունեցել ծծմբական թթվի արտահոսքի հետևանքով։

Ծանր վիրավորներից զատ կան նաև 15-20 աշխատակիցներ,  որոնք թեթևակի տուժել են գազից ու նրանց առաջին օգնություն են ցուցաբերում։ Հաղորդվում է նաև, որ աղետների ու արտակարգ իրավիճակների ծառայության ու անվտագության թիմերը շարունակում են տեղում աշխատել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում