Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կնպաստեն էլեկտրոնային ծանուցումների համակարգի զարգացմանը
Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվող իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնելն է, ինչն էականորեն կկրճատի նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը:
Նախագծի շրջանակում նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Նշվել է, որ զարգացնելով էլեկտրոնային ծանուցումների համակարգը` բարձրանում է հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն:
Առաջարկվում է նաև օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները:
Հիմնական զեկուցողը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է էլեկտրոնային համակարգերի կատարելագործմանն ուղղված քայլերին, թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգի սահմանմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Կարծիքներ