Ընդդիմությունը գարնանային «հյուրախաղերի» է դուրս եկել. Ալխաս Ղազարյան

Ընդդիմությունը գարնանային «հյուրախաղերի» է դուրս եկել. Ալխաս Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանպատգամավոր Ալխաս Ղազարյանը համոզված է, որ տրանսպորտիմիասնական տոմսային համակարգի դեմ իբրև թե «բոյկոտ» սկսածընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը նորից իշխանափոխության համար ակցիաներ նախաձեռնելն է։

Նա հիշեցնում է 2024 թվականին Տավուշի մարզի Կիրանց համայնքիցմեկնարկած երթը, երբ ընդդիմադիրներն ասում էին՝ նպատակըսահմանազատման դեմ պայքարելն է, սակայն հասնելով Երևան՝ պահանջեցինիշխանության հրաժարականը։

 

«Վստահ եմ ու բազմիցս համոզվել եմ, որ շուտով խոսելու ենիշխանափոխության մասին, կոչեր հնչեցնելու։ Արդեն նաև նկատել եմ որոշդրվագներ, որ ավտոբուսներում խոսում են ոչ թե տոմսային համակարգից, այլլուրջ քաղաքական թեմաներից։ Դա է հիմք ստեղծում, որ հասկանալի լինի՝ սաիրենց հերթական գարնանային հյուրախաղերն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա։

 

Պատգամավորը նկատում է՝ փողոցում գտնվող ընդդիմադիր անդամներինկարելի է երկու ուղղությամբ առանձնացնել․մի մասը հորդորում էքաղաքացիներին չվճարել, մյուս մասն ասում է՝ վճարեք, բայց 100 դրամ, սակայն, նրա խոսքով, պարզից էլ պարզ է, որ երկուսի ձգտումն իրականումմեկն է ու որևէ կապ չունի «բոյկոտի» բուն պատճառի հետ:

«Կոնկրետ քաղաքական կշիռ հավաքելու խնդիր ունեն երկու կողմերն էլ։ Միմասը էժան փիառ է անում, մյուս խմբի մոտ էլ այնպես է եղել, ինչպես Կիրանցիդեպքում էր․ նրանց միացել են նաև խորհրդարանական ըմդդիմության մի քանիանդամներ, ու փորձում են իրականացնել գարնանային ակցիաների մեկնարկը։Առանձին թիմերով են աշխատում, տարբեր կուսակցություններ ունեն իրենցկողքին, բայց միևնույն ժամանակ, երբ այդ բոլորը տեսնեն, որ բոյկոտը իսպառքչանում է, նորից կվերադառնան խորհրդարան։ Կարող ենք ասել, որ հիմակրկին իրենց բախտն են փորձում՝ մտածելով՝ գուցե մի բան հաջողվի»,- ասում է նա:

Վերջինս շեշտում է՝ ընդդիմադիրները գործում են իրենց ոճինհամապատասխան, այնպես, ինչպես միշտ են գործել բոլոր ակցիաների ընթացքում։

Այն, որ բոյկոտողներին կարելի է հանդիպել միայն առավոտյան ժամերին, Ղազարյանը դա համարում է շոուի մի մաս։

 

«Առավոտյան ուշադրության կենտրոնում շատ են կարողանում մնալ, երեկոյանարդեն հասարակությունն այլ զբաղմունք ունի, ուստի միակ միջոցը գտել են այն, որ առավոտ դեր խաղան, իսկ երեկոյան գնան տուն։ Առավոտյան ժամերին էլմանիպուլացնող հայտարարություններով են աչքի ընկնում ու փորձում են ցույցտալ, թե քաղաքացիների մի հատված իրենց հետ է։ Այո, մենք էլ չենք փորձումթաքցնել, որ դժգոհող քաղաքացիներ կան, որոնց բողոքն իրականում որոշտեղերում օբյեկտիվ է, սակայն հասարակությունը տեղյակ է, որ այն ամենը, ինչից բողոքում են, ժամանակի ընթացքում կկարգավորվի, երբ ունենանք նաևշարժակազմի համալրում»,- համոզմունք է հայտնում նա։

Ըստ Ղազարյանի՝ ընդդիմադիրներն ինչպես աշխատում էին իշխանություն եղած ժամանակ, այնպես էլ գործում են ընդդիմադիր դաշտում:

«Արտաքին դիվանագիտական աշխատանքներում Քոչարյանը երկար ժամանակ բանակցել է Մեղրիի փոխանակման շուրջ, այդ մասին խոսեց նաև ՀՀվարչապետը, այդ մասին ակնհայտ է հանրության շրջանում, այսինքն՝ զրույցըտարածվել է։ Փաստ է, որ դիվանագիտական գործունեությունը Քոչարյանըծավալել է գաղտնի նաև այդ ժամանակվա որոշումներ կայացնողներից։ Միայնվերջին պահին է տեղյակ պահել, թե ինչ ոճով է աշխատում։ Հիմա իրենցավանդույթը փորձում են մեզ վրա տարածել, ասում են՝ գաղտնիպայմանավորվածություններ ունենք մենք Մեղրիի մասով։ Իրենց դիմացինինպատկերացնում են այնպիսին, ինչպիսին հենց իրենք են։ Սակայնընդդիմադիրների քայլերը շատ բացահայտ են արդեն նաև հասարակությանհամար՝ շնորհիվ գաղտնազերծված փաստաթղթերի»,- նկատում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Ավելին` սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում