Երևանում տեղի ունեցավ «Քաղցկեղի կանխարգելում, վաղ ախտորոշում եւ բուժում» առողջապահական գիտաժողովը
Երևանում տեղի ունեցավ «Քաղցկեղի կանխարգելում, վաղ ախտորոշում եւ բուժում» խորագիրը կրող միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը Հոկտեմբերի 14-ին հավաքել էր Երևանից և մարզերից բազմթիվ ուռուցքաբանների, թերապեւտների եւ ընտանեկան բժիշկների։
Բացման արարողությանը իրենց ողջույնի խոսքը հղեցին գիտաժողովի կազմակերպիչ Նվարդ Քոչարյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։
Գիտաժողովին մասնակցում էին նաև մասնագետներ Ռուսաստանից և Բուլղարիայից, ովքեր կիսվեցին քաղցկեղի դեմ պայքարի իրենց երկրների փորձով։
Մասնավորապես Բուղարիայի Պլեվնի Բժշկական համալսարանից ուռուցքաբան Իսկրա Դոսկալովան խոսեց կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման առանձնահատկություններից և ժամանակակից մոտեցուներից։
Պետրովի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի բաժնի վարիչ, Եվգենի Իմյանիտովը խոսեց քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցման կարևորության մասին։ Նա անդրադարձավ ավելնորդ քաշի, արևայրուքի և ծխելու քաղցկեղածին հատկությունների մասին և ներկայացրեց այս սովորությունների ռիսկի նվազեցման մոտեցումը, ըստ որի պետք է փորձել գտնել այլընտրանքային մոտեցումներ նշված գործոններով պայմանավորված քաղցկեղի առաջացման դեպքերի նվազեցման համար։
Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին նաև բազմաթիվ այլ հարցեր, ինչպիսիք են քաղցկեղի կանխարգելումը, վաղ ախտորոշումը, բուժումը, ցավի կառավարումը և այլն։ Առանձին սեկցիաներով ելույթներ եղան կանանց և տղամարդկանց առողջության վերաբերյալ թեմաներով։ Մասնակից բժիշկներին կտրամադրվի շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։
Գիտաժողովը կազմակերպել էր Եվրոպա Դոննա ՀԿ-ն, որը Հայաստանում զբաղվում է քաղցկեղով հիվանդ անձանց անհրաժեշտ խորհրդատվություն և օգնություն տրամադրելով։
Կարծիքներ