ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել
ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարները Տոկիոյում հուշագիր են ստորագրել՝ անվտանգության եռակողմ համագործակցության համաձայնագրի շրջանակում՝ հայտարարելով դրա ուժի մեջ մտնելու մասին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։Աղբյուրի տեղեկատվությամբ՝ այն ինստիտուցիոնալացնում է եռակողմ անվտանգության համագործակցությունը պաշտպանական գերատեսչությունների միջև, ներառյալ՝ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունները, տեղեկատվության փոխանակումը, եռակողմ զորավարժությունները և պաշտպանական փոխանակումները՝ նպաստելու համար Կորեական թերակղզում, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և այդ սահմաններից դուրս խաղաղությանն ու կայունությանը: Երեք երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են էլ զարգացնել համագործակցությունը՝ արդյունավետորեն լուծելու համար տարածաշրջանային մարտահրավերները, դիմակայելու համար սադրանքներին և սպառնալիքներին:
Կարծիքներ