«Անհրաժեշտ է անհապաղ, առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին վերադառնալ». ԵՄ
Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և խստորեն հետևել հրադադարի ռեժիմին: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Անհրաժեշտ է անհապաղ, առանց նախապայմանների, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին վերադառնալ »,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Կարծիքներ