Բուլղարիայում ընթացող բողոքի ցույցերի հետևանքով 2 տուժած կա, 6 մարդ բերման է ենթարկվել
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ցույցերի 6-րդ օրը 6 մարդ է բերման ենթարկվել, 2 ոստիկան տուժել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի ազգային ռադիոյին:
Մայրաքաղաքի ոստիկանապետի տեղակալ Անտոն Զլատանովի խոսքով՝ երեքշաբթի երեկոյան իրավիճակը լարվել է. ցուցարարները լրագրողների և ոստիկանների ուղղությամբ ոչ մեծ ճայթռուկներ և կարմիր ներկով պարկեր են նետել: Դրանից հետո Ազգային ժողովի շենք ներխուժելու փորձ է արվել:
Ոստիկանության 2 սպա, որոնք շենքի մուտքն էին պահպանում, թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մտնել շենք: Նշվում է, որ նրանք տուժել են:
Զլատանովի խոսքով՝ 6 մարդ բերման է ենթարկվել: Նա դատապարտել է ցուցարարների գործողությունները, ընդգծելով, որ դեմոկրատիայի չեն հասնում նման ճանապարհով:
Բուլղարիայում ակցիաները սկսվել են հուլիսի 9-ից, երբ մի խումբ ցուցարարներ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնում՝ երկրի գործող նախագահ Ռումեն Ռադևին աջակցելու համար
Կարծիքներ