Եվրահանձնաժողովը կգնահատի ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը

Եվրահանձնաժողովը կգնահատի ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը

Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն (COREPER)  հանձնարարել Եվրահանձնաժողովին` կարծիքներ հայտնել և գնահատականներ տալ ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դիմումների վերաբերյալ, գրում է РИА Новости-ն:

Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտերը ներկայացրել էին մարտի 3-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նման դիմում էր ստորագրել փետրվարի 28-ին։ ԵԽ ղեկավար Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հարցազրույցում ասել էր, որ ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումը կքննարկվի «մոտ ապագայում»։

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է Կիևի ցանկության մասին, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու դիմումը դիտարկվի Վրաստանից և Մոլդովայից զատ։ Ըստ Կուլեբայի, «Մոլդովայի և Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտերի ներկայացումն այս պահին նման է իրենց երկու վագոնները Բրյուսել շարժվող արագընթաց ուկրաինական գնացքին միացնելու փորձին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում