Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ

Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ

Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է։ Այս մասին հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին, ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում