Վանեցյանը ավիատոմսի ու օրապահիկի համար գումար է ստացել բյուջեից, բայց չի մեկնել ԱՄՆ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ: Ընդ որում, Վանեցյանն այսօր հայտարարել է, որ իր հաշվին էր մեկնելու ԱՄՆ, ինչը առնվազն զարմանալի է, եթե որ աբսուրդի ժանրից, քանի որ ԱԺ պատգամավորների գործուղումները ֆինանսավորվում են պետբյուջեից։
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն Վանեցյանի հաշվեհամարին պետբյուջեից փոխանցվել է 735.000 դրամ ավիատոմսի համար և 419.618 դրամ օրապահիկի համար։
Ստացվում է, որ բավական չէ, որ Վանեցյանը չի մեկնել ԱՄՆ, իսկ դրա համար նա սեփական վախերն ուներ, դեռ բյուջեից էլ գումար է ստացել դրա համար։
ArmeniaNews
Կարծիքներ