Լատվիան դյուրացնում է երկիր մուտքի համար կորոնավիրուսային սահմանափակումները
Լատվիան կորոնավիրուսով պայմանավորված վարակաբանական իրադրության բարելավման ֆոնին որոշում է կայացրել դյուրացնել երկիր մուտք գործելու ռեժիմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իշխանությունների որոշմամբ՝ ապրիլի 1-ից հանվելու է սահմանն անցնելու համար պատվաստման, հիվանդությունը հաղթահարած լինելու սերտիֆիկատի կամ բացասական թեստի արդյունքի պահանջը:
Այդ պահանջը գործելու է միայն կարմիր գոտում գտնվող երկրներից ժամանող ուղևորների համար:
Կարծիքներ