Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արշակունյաց պողոտայում բերման ենթարկված քաղաքացու մասին
Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մայիսի 19-ին ձերբակալվել է մի անձ, որը որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 սմ երկարությամբ ծալովի դանակ։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ