Արմավիրում բախվել են «Ford Transit»-ն ու ռուսական համարանիշներով «ВАЗ 2107»-ը, որը գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Արմավիրում բախվել են «Ford Transit»-ն ու ռուսական համարանիշներով «ВАЗ 2107»-ը, որը գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած «Ford Transit» մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Բախման հետևանքով  «ВАЗ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում