Թալիբներն արգելել են COVID-ի դեմ պատվաստումները Աֆղանստանի Պակտիա նահանգում
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանի արևելյան Պակտիա նահանգում COVID-19 պատվաստանյութի արգելքի մասին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,այդ մասին ուրբաթ օրը հայտնել է աֆղանական Shamshad հեռուստաալիքը:
Ըստ նույն աղբյուրի՝ Պակտիայի առողջապահության վարչության պետ Վալայաթ Խան Ահմադզայը լրագրողներին ասել է, որ անցած շաբաթ տարածաշրջանը գրաված թալիբները արգելել են շրջանային հիվանդանոցում պատվաստումները: Բժիշկն ասել է, որ պատվաստումների բաժանմունքը փակ է առնվազն երեք օր, և այցելուներին ասում են, որ պատվաստանյութն արգելված է:
Թալիբները նաև զգուշացրել են պատվաստումների խմբին՝ դադարեցնել բժիշկներին մարդկանց պատվաստել կորոնավիրուսի դեմ, հավելել է Ահմադզայը:
Կարծիքներ