Շոյգուն և Լավրովը խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-յի առաջատար թեկնածուներն են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» -ի համագումարում, հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակի առաջատար հինգ թեկնածուների անունները:
Այսպիսով, ըստ նախագահի, իշխող կուսակցության ցուցակը գլխավորեն ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան և երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան:
«Իմ կարծիքով, այս ցուցակի, հատկապես լավագույն հնգյակը, պետք է գլխավորեն այնպես մարդիկ, ովքեր երկար ժամանակ քաղաքականության մեջ են, և մարդիկ, ովքեր համեմատաբար նոր են, բայց նրանք, ներկայացնում են մեր երկրի զարգացման ամենակարևոր ուղղությունները », – ասել է պետության ղեկավարը:
VIII գումարման Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 19-ին:
Կարծիքներ