ԵՄ-ն դատական հայց է ներկայացրել Amazon-ի դեմ` ընկերությանը մեղադրելով տվյալների անբարեխիղճ օգտագործման մեջ
Եվրամիությունը դատական հայց է ներկայացրել Amazon-ի դեմ` մեղադրելով ընկերությանը պլատֆորմից օգտվող կոմերսանտների նկատմամբ առավելություն ստանալու նպատակով տվյալների անբարեխիղճ օգտագործման մեջ, հայտնում է Press Association-ը:
ԵՄ գործադիր կոմիտեն երեքշաբթի հայտարարել է, որ մեղադրանքների ցանկն արդեն ուղարկվել է ընկերությանը:
Հանձնաժողովը հայտնել է, որ Amazon-ը համակարգված կերպով հանրայնացմանը ոչ ենթակա գործնական տվյալները չի օգտագործում` «մրցակցության սովորական ռիսկերից խուսափելու եւ իր գերիշխող դիրքն օգտագործելու» համար ընկերության երկու խոշոր շուկաներում ԵՄ-ում` Ֆրանսիայում եւ Գերմանիայում, էլեկտրոնային կոմերցիայի ծառայությունների մատուցման ոլորտում:
ԵՄ-ն Amazon-ի գործունեությունը սկսել է ուսումնասիրել 2018 թվականին եւ կենտրոնացել է դրա երկակի դերի վրա` ինչպես շուկայի, այնպես էլ մանրածախ առեւտրի:
Կարծիքներ