Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքականի առումով. Արման Սարգսյան

Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքականի առումով. Արման Սարգսյան

 Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի հայ-ադրբեջանական սահմանին զինվորների թվաքանակի առումով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են: Նրանք իրականացնում են կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ: Ղազախստան մեկնած մեր զինվորների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքանակի առումով»,- ասաց Սարգսյանը:

Հունվարի 7-ին ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում  Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող):
Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնում է բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում