ՆԱՏՕ-ի երկրները չեն համաձայնել հրաժարվել դեպի արևելք ընդլայնումից․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն համաձայնել հրաժարվել դաշինքի ընդլայնումից դեպի արևելք։
«Բոլոր 30 անդամ երկրները ՆԱՏՕ-ում համատեղ որոշում են կայացնում: Չկա նման որոշում, որտեղ ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են հրաժարվել նրանից, ինչ գրված է ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրում՝ Վաշինգտոնի պայմանագրում», - ասել է Սթոլթենբերգը գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
1949 թվականին Վաշինգտոնում 12 պետությունների (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա) արտգործնախարարները ստորագրեցին Հյուսիսատլանտյան պայմանագիրը՝ կայունության ամրապնդման և տարածաշրջանի բարգավաճման համար: Փաստաթղթի 10-րդ հոդվածի համաձայն՝ համաձայնագրի կողմերը, ընդհանուր համաձայնությամբ, կարող են առաջարկել ցանկացած այլ եվրոպական պետության միանալ դաշինքին։
Կարծիքներ