Ուկրաինայի զինված ուժերն իրենք են որոշում, թե որ թիրախներին հարվածեն բրիտանական զենքով. Սունակ

Ուկրաինայի զինված ուժերն իրենք են որոշում, թե որ թիրախներին հարվածեն բրիտանական զենքով. Սունակ

Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն իրենք են որոշում, թե որ թիրախներին հարվածեն Միացյալ Թագավորության տրամադրած զենքերով։

«Ես կանոնավոր կերպով խոսում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, թե ինչպես են գործում ուկրաինական զինված ուժերը, բայց ես հպարտ եմ, որ մենք առաջին երկիրն ենք, որը ընդլայնված հեռահարության զենք է փոխանցել Ուկրաինային»: The Times թերթին տված հարցազրույցում  այսպես է պատասխանել վարչապետը հարցին, թե կհամաձայնի՞ արդյոք Զելենսկու խնդրանքին, որ Ուկրաինային թույլ տրվի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում