Նախարարությունը ներկայացրել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ տրամադրող ՀԿ-ների ցանկը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է Երևանում և մարզերում գործող այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ աջակցության կենտրոնների ծառայություններ են տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Այս նպատակով 2022 թ․ համար հատկացվել է շուրջ 62 մլն դրամ։
Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցում են սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։
Կարծիքներ