«Կենտրոնանալու ենք ոսկերչության, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա».Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին գործարար համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Մեր տնտեսական քաղաքականության մեջ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացմանը և առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք հատկապես կենտրոնանալ որոշ ուղղությունների՝ մասնավորապես ոսկերչության, քիմիայի և մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում ևս կան մի շարք օժանդակության ծրագրեր», — ասել է Վահան Քերոբյան։
Կարծիքներ