Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում, ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված 11 հոգու աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նշելով, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում, հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում