Իսրայելի ռազմաօդային ուժերը  թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը

Իսրայելի ռազմաօդային ուժերը  թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը

Իսրայելի զինված ուժերը նոյեմբերի 17-ին արդեն չորրորդ անգամ թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Ալ Ջամուսի խիտ բնակեցված Ալ Քայեմ շրջանին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ իսրայելական կողմն անօդաչու թռչող սարքի միջոցով  նախազգուշական գրոհ է իրականացրել  Բեյրութի հարավային արվարձաններում։

Նշվում է, որ նախազգուշական հայտարարությունից հետո, որով բնակիչներին կոչ էր արվել տարհանվել իրենց տներից, իսրայելական ռազմական ինքնաթիռը թիրախավորել է Դահիե արվարձանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում