Ծանրամարտի Հայաստանի տղաների հավաքականը Աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով
Դեկտեմբերին կայանալիք ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությանը Հայաստանը կներկայացնի 10 մարզիկ:
Տղաները կմասնակցեն ամբողջական թիմով: Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Կարեն Ավագյան (89 կգ), Հակոբ Մկրտչյան (96 կգ), Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ):
Մինչև աշխարհի առաջնությունը, թիմը դեռ երեք հավաք կանցկացնի:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Կարծիքներ