Մեսսին ներկայացրել է Բարսելոնայից հեռանալու մանրամասները
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ «Բարսելոնայից» հեռանալն իր համար անակնկալ էր.
«Ես Ամերիկայի Գավաթից հետո վերադարձա Բարսելոնա, որպեսզի պատրաստվեմ նոր մրցաշրջանին՝ օգտվելով արձակուրդի այն լրացուցիչ օրերից, որ ինձ տրամադրել էր մարզիչը: Ես պատրաստվում էի «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքել ու անմիջապես սկսել մարզումները: Մտածում էի, որ ամեն ինչ լուծված է, պակասում է միայն իմ ստորագրությունը:
Բայց, երբ ես ժամանեցի Բարսելոնա, ինձ ասացին, որ դա անհնար է, որ ես չեմ կարող մնալ ու որ պետք է այլ ակումբ գտնեմ, քանի որ «Բարսելոնան» իրեն չի կարող թույլ տալ երկարաձգել ինձ հետ պայմանագիրը: Դա փոխեց իմ ծրագրերը:
Հեշտ չէր դա ընդունելը: Մտածել այն մասին, որ ստիպված ենք լինելու լքել մեր տունը, իսկ ընտանիքիս անդամները պետք է փոխեին իրենց սովորական առօրյան»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում France Football-ը։ Հայտնում է Armsport.am-ը։
Կարծիքներ