Բաքուն հայտնել է, որ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրըմբռնումը
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև առկա թյուրըմբռնումը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 7-ին և 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է երկու երկրների միջև ծագած թյուրըմբռնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարներն ընդգծել են թյուրիմացությունները վերացնելու համար բանակցությունների շարունակման կարևորությունը։ Պայմանավորվել են նաև աշխատանքներ տանել առկա ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Կարծիքներ