ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստը կասկած է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի հարցում
ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին իր կասկածներն է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է National Geographic ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւս կարող էր իր պատվաստանյութի՝ միանգամից մի քանի տարբերակ ներկայացնել արդեն այս շաբաթ, սակայն դեռեւս լիովին վստահ չէ դրանց արդյունավետության եւ անվտանգության հարցում: Նա հայտարարել է, որ դեղամիջոցի կիրառումը, որը դեռ ամբողջությամբ չի անցել բոլոր անհրաժեշտ փորձարկումները, կարող է ոչ միայն պատշաճ ազդեցություն չունենալ, այլեւ վնասել ավելի մեծ թվով մարդկանց:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի օգնական Քելիան Քոնուեյը նույնպես քննադատել էր վիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Նա հայտարարել է, որ ռուսական միջոցը հետ է մնում ամերիկյան մշակումներից եւ չափազանց քիչ փորձարկումներ է անցել։ Նրա խոսքով՝ ամերիկյան ստանդարտները շատ ավելի կոշտ են։
Կարծիքներ