Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մեղադրում են Եղիսաբեթ Երկրորդին խաբելու մեջ
Լրագրող և գրող Փենի Ջունորը պնդում է, որ արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը խաբել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, հայտնում է The Mirror- ը:
Նա կարծում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին խաբել են թագուհուն, երբ նրանք հարցրել են նրա կարծիքը իրենց դստեր համար անուն ընտրելու հետ կապված, որը ծնվել է հունիսի 4-ին: Lilibetdiana.com տիրույթի անունը ձեռք է բերվել Եղիսաբեթ Երկրորդին զանգահարելու օրը, բայց հրապարակախոսը նկատել է, որ մայիսի 31-ին գրանցվել է համանման ինտերնետային հասցե՝ lilidiana.com:
Արքայազն Հարրին և Մարքլը հայտարարել են, որ ձեռք են բերել այդ հասցեները, որպեսզի հետագայում մարդիկ շահույթ չունենան իրենց երեխայից: Այնուամենայնիվ, Ջունորը վստահ է, որ թագուհուն փաստի առաջ են կանգնեցրել նորածնի անվան վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ծնողների կողմից որոշումը կայացվել է նույնիսկ աղջկա լույս աշխարհ գալուց առաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Նրանք դուստր են ունեցոլ, որին անվանել են Լիլիբեթ Դիանա՝ ի պատիվ արքայազնի տատիկի, թագուհի Եղիսաբեթ Երկրորդի և նրա հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի:
Կարծիքներ