Չերչիլի նկարը աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի նկարած The Moat, Breccles- ը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում: Կտավը վաճառվել է 1,8 միլիոն դոլարով, ասվում է Phillips աճուրդի տան կայքում:
76 x 63,3 սմ չափերով յուղաներկով արված նկարը 1921 թվականի է: Այն պատկերում է անտառ և ջրամբար մի փոքրիկ անգլիական քաղաքի մերձակայքում:
Ինչպես հայտնի է, Չերչիլը նկարչությամբ հետաքրքրվել է հասուն տարիքում և հասցրել է ստեղծել ավելի քան 500 կտավ: Ստեղծագործությունների մեծ մասը մասնավոր հավաքածուներում է կամ պատկանում է նրա սերունդներին:
Կարծիքներ