Մալթան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որը կոլեկտիվ իմունիտետ է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ
Մալթայում մեծահասակների 70%-ն ստացել է COVID պատվաստանյութիառնվազն 1 չափաբաժին` երկիրը դարձնելով առաջինը ԵՄ-ում, որը հասել է կոլեկտի իմունիտետի: Այս մասին հայտարարել է Մալթայի առողջապահության նախարար Քրիս Ֆեռնեն, գրում է korrespondent.net կայքը:
«Պատվաստանյութը գործարկվում է [երկրում] յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ: Մեծահասակների բնակչության 42%-ը ստացել է երկու դեղաչափ»,- ասաց Ֆեռնեն`ավելացնելով, որ «պատվաստանյութը զենք է վիրուսի դեմ»:
Ամբողջությամբ պատվաստված անձինք հուլիս ամսվանից ստիպված չեն լինի դիմակներ կրել դրսում, սակայն դիմակները պարտադիր կլինեն փակ տարածություններում:
Կարծիքներ