Հյուսիսային Օսիայում աշակերտուհին մահացել է պետական քննության ժամանակ
Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքում աշակերտուհին մահացել է պետական քննության ժամանակ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Մահվան հնարավոր պատճառների թվում նշվում են շոգ եղանակն ու սրտի խնդիրները:
Ըստ Telegram- ալիքի՝ աղջիկը գերզանց առաջադիմություն ուներ և մտադիր էր ընդունվել ԲՈՒՀ 11-րդ դասարանից հետո: Նա շատ էր անհանգստանում իր առաջադիմությամբ: Սրտի խնդիրների պատճառով նա մի քանի անգամ ուշագնաց է եղել, երբ հետազոտության համար արյուն են վերցրել:
Մայիսի 24-ին նա պետք է ռուսերենից պետական քննություն հանձներ, սակայն իրեն վատ է զգացել: Ուսուցիչը փորձել է առաջին օգնություն ցույց տալ, բժիշկ է կանչել, սակայն աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Կարծիքներ