Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև

Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև

Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։

«Պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորումը և Պաղեստինյան անկախ պետության ստեղծումը մշտապես եղել են ուշադրության կենտրոնում։ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը։

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել Գազայի այսօրվա ողբերգությունը, դադարեցնել պատերազմը։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Ես նախագահ Էլ-Սիսիին ասացի, որ մենք աջակցում ենք Եգիպտոսի ջանքերին այդ հարցերում, և Եգիպտոսի կողմից առաջ քաշված նախաձեռնությունները պետք է հաշվի առնվեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում