Ուկրաինան հայտարարել է Ղրիմի «օկուպացիայի» համար Գերմանիայի և Ֆրանսիայի պատասխանատվության մասին
«Գերմանիան և Ֆրանսիան պետք է պատասխանատու լինեն Ղրիմի բռնազավթման համար», հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Դանիլովը հիշեցրել է, որ Գերմանիան և Ֆրանսիան 2008-ին մերժել էին Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրից:
«Եվ 2008-ին հարձակման ենթարկվեց Վրաստանը: Դրանից հետո բռնազավթման իրավիճակ է Ղրիմում: Կարծում եմ, որ այդ երկու երկրները պետք է պատասխան տան դրա համար », – ասել է Դանիլովը:
Ըտ նրա՝ միայն մտահոգվելը բավական չէ, եթե մի երկիր խախտում է մյուսի սահմանները:
Կարծիքներ