Ըստ ԱՀԿ-ի, համաճարակի հետևանքները տասնամյակներով իրենց զգացնել կտան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեյսոսը ուրբաթ օրը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքները իրենց դեռ զգացնել կատան տասնամյակներով: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Համաճարակն առողջական ճգնաժամ է, որը դարի ընթացքում տեղի է ունենում մեկ անգամ, և դրա հետևանքները կզգանք տասնամյակներ»,- Գեբրիեյսուսի խոսքերն են մեջբերում եվրոպական լրատվամիջոցները:
Նա հիշեցրել է, որ վեց ամիս առաջ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով հանրային առողջության ոլորտում հայտարարեց արտակարգ իրավիճակ, որն միջազգային անհանգստություն էր առաջ բերել:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ ղեկավարը նշել է, որ այդ ժամանակ Կորոնավիրուսի վարակի 100-ից պակաս դեպք էր արձանագրվել, և ոչ մի մահվան դեպք Չինաստանի սահմաններից դուրս:
Ուրբաթ օրը տեղի է ունեցել ԱՀԿ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստը, որն արդեն չորրորդ անգամ է անցկացվում կորոնավիրուսի թեմայով: Կոմիտեն կարող է ներկայացնել նոր առաջարկություններ կամ արդիականացնել եղածները:
Համաճարակի ընթացքում աշխարհում գրանցվել է հիվանդության 17,6 միլիոն դեպք, մահացել է մոտ 680 հազար մարդ, ապաքինվել՝ 11 միլիոնը:
Կարծիքներ