ԵՄ-ն նախնական համաձայնություն է տվել գազի գների բարձրացումը սահմանափակելու մեխանիզմին

ԵՄ-ն նախնական համաձայնություն է տվել գազի գների բարձրացումը սահմանափակելու մեխանիզմին

ԵՄ էներգետիկայի նախարարներն այսօր համաձայնության են եկել Խորհրդի որոշման բովանդակության շուրջ՝ էներգակիրների բարձր գները զսպելու և մատակարարման անվտանգությունը բարելավելու նպատակով լրացուցիչ ժամանակավոր արտակարգ միջոցառումների վերաբերյալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես նշվում է, այս քայլերը կբարձրացնեն երկրների համերաշխությունը արտակարգ իրավիճակների և գազի մատակարարման սակավության դեպքում, ինչպես նաև կապահովեն էներգառեսուրսների համատեղ գնումների ավելի լավ համակարգում։ Բացի այդ, այս միջոցառումները նախատեսված են կապույտ վառելիքի գների անկայունությունը սահմանափակելու, ինչպես նաև դրա արժեքի հուսալի հենանիշեր սահմանելու համար:

Բանաձևի նախագծի համաձայն՝ ԵՄ անդամները «մեկ օրվա ընթացքում TTF-ով կատարված գործարքների համար կսահմանեն գնային սահմանափակում, ինչը կկանխի էներգառեսուրսի արժեքի ավելորդ տատանումները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում