Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ուկրաինային 3 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ օգնության մասին

Գերմանիան Կիևին կտրամադրի Շոլցի կողմից արգելափակված միջոցները:
Խորհրդարանական ընտրությունների հաղթող Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ուկրաինային 3 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ օգնության մասին։
Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների հաղթող Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը Կիևին լրացուցիչ օգնություն կտրամադրի Օլաֆ Շոլցի կողմից սառեցված 3 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Monde թերթը։
Մերցը հայտնել է, որ բանակցություններ կվարի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության հարցը լուծելու համար։ Մերցը հավելել է, որ հույս ունի, որ այս խնդիրը շուտով կլուծվի։
Նրա խոսքով, այդ միջոցները ծրագրված էին հատկացնել Ուկրաինային անցյալ տարի, սակայն սառեցվել էին Շոլցի կողմից։
Հարկ է նշել, որ Գերմանիայի պահպանողական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, որոնք բանակցություններ են վարում ապագա կառավարության ձևավորման շուրջ, հայտարարել են, որ ցանկանում են մի քանի հարյուր միլիարդ եվրոյի աննախադեպ ներդրումներ կատարել երկրի պաշտպանության և տնտեսության ամրապնդման համար՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզման սպառնալիքի պայմաններում:
Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը կարող է Սպիտակ տանը կոնֆլիկտ պատրաստել Վլադիմիր Զելենսկու հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը Ուկրաինայի առաջնորդի խոսքերին պատահական չէր, կարծում է Գերմանիայի ապագա կանցլերը:
Կարծիքներ