Մեծ Բրիտանիայում 17-րդ դարի ստրկավաճառի արձանն ապամոնտաժելուց հետո դրա փոխարեն կանգնեցրել են Black Lives Matter-ի մասնակիցներից մեկի արձանը (լուսանկարներ)
Ավելի քան մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն ապամոնտաժել էին 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել ծովախորշը: Նրա արձանի փոխարեն տեղադրվել է Black Lives Matter միջազգային շարժման մասնակիցներից մեկի արձանը, գրում է The Guardian-ը։
Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մարկ Քուինը հայտնել է, որ դրա ստեղծման գաղափարը ծագել է Էդվարդ Քոլսթոնի հուշարձանն ապամոնտաժելուց հետո նրա արձանի վայրում կանգնած ակտիվիստուհի Ջեն Ռիդի լուսանկարը համացանցում տեսնելուց հետո։
Նշվում է, որ հեղինակն արձանի վրա գաղտնի աշխատել է ընդամենը մի քանի շաբաթ, և այսօր առավոտյան այն 10 հոգուց բաղկացած խումբը տեղադրել է Էդվարդ Քոլսթոնի հուշարձանի տեղում։
Պատվանդանի ներքևի մասում փակցված է «Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն» գրությամբ ցուցանակ։
Պարբերականը գրում է, որ դեռևս հայտնի չէ՝ ինչպես կարձագանքեն քաղաքային իշխանությունները, և արդյոք թույլ կտան, որ այն իր տեղում մնա։
Կարծիքներ