ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել

ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Յուրիի Հայրապետյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում:

Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել նաև Արամ Հովհաննիսյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ՔԿ նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել նաև ՊԵԿ քննչական վարչության պետ Տիգրան Հարությունյանին ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Արամայիսի Հարությունյանին շնորհել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում