ՊՆ-ն հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը: Ստեփանյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին:
Ավելի վաղ, ՊՆ-ն հերքել էր նաև ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կողմից ազատման դիմում գրելու մասին տեղեկությունը:
Կարծիքներ