Սանկտ Պետերբուրգում փնտրում են մեկ շաբաթ առաջ կորած ամերիկացի ուսանողին

Սանկտ Պետերբուրգում փնտրում են մեկ շաբաթ առաջ կորած ամերիկացի ուսանողին

Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանում սովորելու նպատակով Ռուսաստան եկած ամերիկուհու հետ փետրվարի 7-ից կապը կորել է, նա հետախուզվում է ոստիկանության կողմից։ Այս մասին հայտնում է համալսարանի կայքը։

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացին Սանկտ Պետերբուրգ է ժամանել հունվարի 28-ին։ Նա պետք է սովորեր լրացուցիչ կրթական ծրագրով «Ռուսերենը որպես օտար լեզու. հիմնական դասընթաց» և փետրվարի 3-ին եկել է համալսարան՝ պայմանագիր կնքելու, սակայն փետրվարի 7-ից նրա հետ հնարավոր չի եղել կապ  հաստատել։

«Մինչ այժմ Wells K.K.-ն չի կապվել Սանկտ Պետերբուրգի համալսարանի ներկայացուցիչների հետ, նրա գտնվելու վայրն անհայտ է, այդ կապակցությամբ դիմում է ուղարկվել իրավապահ մարմիններին օտարերկրյա քաղաքացու հետախուզում կազմակերպելու համար»,- ասվում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում