Կորոնավիրուսով վարակված դատապարտյալն առողջացել եւ վերադարձել է «Կոշ» ՔԿՀ
Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված դատապարտյալն առողջացել եւ վերադարձել է «Կոշ» ՔԿՀ։ Այս մասին հարցին ի պատասխան տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նավիկյանը հայտնեց, որ դատապարտյալը բուժումը ստացել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։
«Դատապարտյալը կրկնակի հետազոտվելուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Նոնա Նավիկյանը։
Կարծիքներ