Հայաստանը հերթական խոշոր քայլը կատարեց դեպի ժողովրդավարություն. Տիգրան Ավինյան

Հայաստանը հերթական խոշոր քայլը կատարեց դեպի ժողովրդավարություն. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել ուղերձով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2018 թ. հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և դրանից հետո մենք միշտ խոստացել ենք, որ թույլ չենք տալու ժողովրդին օտարել ընտրության իրավունքից:

Կիրակի օրը կայացած ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով Հայաստանը հերթական խոշոր քայլը կատարեց դեպի ժողովրդավարություն՝ արտահայտելով իր վճռական կամքն առ այն, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և դա այլևս անշրջելի իրողություն է:

Ժողովրդի ազատ կամարտահայտությամբ տեղի ունեցած ընտրությունները խորհրդանշում են ժողովրդավարության փայլուն հաղթանակը և մարմնավորում են 2018 թ. հեղափոխության գործնական հաջողությունը:

Այս ընտրությունները միաժամանակ պետք է վերածվեն հանրային համերաշխության, որի վրա էլ պիտի կառուցենք մեր ազատ և ժողովրդավարական պետության վերնաշենքը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում