Սերտ համագործակցություն նոր կառավարության հետ. Ղարիբաշվիլին շնորհավորել է Փաշինյանին

Սերտ համագործակցություն նոր կառավարության հետ. Ղարիբաշվիլին շնորհավորել է Փաշինյանին

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին ակնկալում է սերտ համագործակցություն Հայաստանի նոր կառավարության հետ:

Վրաստանի վարչապետը շնորհավորել է իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և դրանց հաջող կազմակերպման կապակցությամբ:

«Մաղթում եմ հաջողություն և սպասում եմ սերտ համագործակցությանը նոր կառավարության հետ»,- գրել է Ղարիբաշվիլին իր Twitter-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում