Երվանդ Խունդկարյանը ընտրվեց ՍԴ դատավորի թեկնածու, Ստեփան Միքայելյանը՝ ԲԴԽ անդամ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դատավորների՝ շուրջ 12 ժամ տեւած ժողովի արդյունքում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվեց ՍԴ դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ ԲԴԽ անդամ:
Այս մասին հայտարարել է Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը`հավելելով, որ մյուս թեկնածուների քվեարկության արդյունքների մասին առավոտյան պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:
Երվանդ Խունդկարյանի կենսագրությունը՝ այստեղ, Ստեփան Միքայելյանի կենսագրությունը՝ այստեղ: Նշենք, որ նրանք այդ պաշտոններին են 2018 թվականից:
Հիշեցնենք՝ Համալիրում այսօր կայացավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը: Այն հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Վերջին անգամ ժողովը հրավիրվել էր մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։ Օրակարգում էին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրության հարցերը: Ժողովին ներկա էր փաստացի գործող 233 դատավորից 180-ը:
Կարծիքներ