Արցախի 2 բնակիչ բռնություն են կիրառել ոստիկանի նկատմամբ. գործն ընդունվել է ՔԿ վարույթ
Արցախի 2 բնակիչ բռնություն են կիրառել ոստիկանի նկատմամբ:
Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունից՝ նշելով, որ գործն ընդունվել է վարույթ:
Այն հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար:
Նշվում է, որ վարույթ է ընդունվել 2022թ-ի ապրիլի 16-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի բնակիչներ Ա.Գ.-ի և Ա.Ղ.-ի կողմից ծառայողական պարտականություններն իրականացնող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ԱՀ ոստիկանության ծառայող Ս.Ա.-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ