Կիպրոսն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ԵՄ միջնորդության հովանու ներքո
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի իր ելույթում Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը խոսել է Լեռնային Ղարաբաղում արձանագրված մարդասիրական ճգնաժամի և տեղաբնակ հայերի զանգվածային արտագաղթի մասին:
«Մենք ականատես եղանք սուր մարդասիրական ճգնաժամի, որը բացասաբար անդրադարձավ տասնյակ հազարավոր մարդկանց վրա և պատճառ դարձավ զանգվածային արտագաղթի:
Մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցառումներ՝ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի երկարաժամկետ իրավիճակը:
Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության գործընթացին՝ Եվրամիության միջնորդության հովանու ներքո: Միջնորդելու ցանկացած փորձ, Խրիստոդուլիդիսի խոսքով, պետք է հավասարակշռվի և մանրակրկիտ ծրագրվի»,- ասել է նախագահը:
Կարծիքներ