Լավրովը Բայդենին խորհուրդ է տվել Գազայում հակամարտության լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները

Լավրովը Բայդենին խորհուրդ է տվել Գազայում հակամարտության լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տվել Մերձավոր արևելքում ճգնաժամի լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները և չկիրառել վետոյի իրավունքը, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում հումանիտար հրադադար հայտարարելու մասին բանաձև է առաջարկվում: Այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լավրովի CBS-ին տված հարցազրույցը:


«Դադարեցնել մարտական գործողությունները։ Մի կիրառեք վետոյի իրավունք, երբ առաջարկվում է մարդասիրական հրադադար հայտարարելու բանաձև: Դուք երկու անգամ վետո եք կիրառել: ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի կողմից հրադադարի պահանջին որևէ արձագանք չկա», - ասել Է Լավրովը CBS-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար ԱՄՆ նախագահին Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում